Նապոլիի նախագահը թիմի ղեկին ուզում է տեսնել Գասպերինիին
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի համար թիմի գլխավոր մարզչի հարցում։ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կարող է գլխավորել թիմը: Այս մասին հայտնում է Tutto Napoli-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դե Լաուրենտիսը Գասպերինիին դիտարկում է որպես Լուչիանո Սպալետիի այլընտրանք, որը մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ նեապոլիտանական ակումբից՝ ակումբի նախագահի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։
Հաղորդվում է, որ «Նապոլիի» ներկայացուցիչները պատրաստվում են երկու տարով պայմանագիր կնքել Գասպերինիի հետ։ Մարզչի աշխատավարձը կկազմի 3-4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Թիմը կանցնի նոր սխեմայի՝ 3-4-3՝ սովորական 4-3-3-ի փոխարեն։