Յուվեին զրկեցին 10 միավորից․ թիմը նահանջեց 7-րդ տեղ
Ֆինանսական խարդախության գործով «Յուվենտուսից» 10 միավոր է հանվել։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել պատժել ակումբին ֆիկտիվ կապիտալ շահույթի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
«Բյանկոներիները», որոնք ունեին 69 միավոր, Ա Սերիայում 2-րդ տեղում էին։ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո թուրինցիները նահանջում են 7-րդ տեղ։ Չեմպիոնների լիգայի գոտուց նրանց 5 միավոր է բաժանում։ Թիմին մնացել է անցկացնել երեք հանդիպում։
Հունվարին թուրինցիները զրկվեցին 15 միավորից, սակայն բողոքարկման արդյունքում կարողացան վերադարձնել դրանք։ Նոր ապացույցներ ստանալու շնորհիվ գործը վերսկսվել է։
Հաղորդվում էր, որ դատախազ Ջուզեպպե Սինեն պահանջել է «Յուվենթուսից» հանել 11 միավոր։