Խաղաղապահներն արձանագրել են Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումը
Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք են արձանագրել. տուժողներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրից:
ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն են իրականացնում այս փաստի առնչությամբ: Ռուս զինվորականները նաև 85 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Ստեփանակերտ: