Միկոն ասել է «այո».ամուսնության առաջարկ՝ գրված երկնակամարում
Կալիֆորնիայի Բևերլի Հիլզի եւ Սանտա Մոնիկայի երկնքում օդաչուն ամուսնության առաջարկ է «գրել», որը հասցեագրված է ոմն Միկոյի:
Երկնքում հայտնված «ամպերով գրված» առաջարկության ականատեսները լուսանկարել են այն, տեսագրել և տեղադրել համացանցում: Նրանք հույս են հայտնել, որ Միկոն ընդունել է սիրելիի առաջարկը: Եվ այո, Միկոն համաձայնել է`երկնքում հայտնվել է համապատասխան գրություն`«Միկոն ասել է «այո»:
Դեպքը բուռն քննարկում է առաջացրել համացանցում, օգտատերերը փորձում են պարզել, թե ով է «երկնային» գրության հեղինակը: