Կա երեք քայլից բաղկացած գործընթաց՝ նման իրավիճակներին արձագանքելու համար․ Ինֆանտինո
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արձագանքել է իսպանական Լա Լիգայում 35-րդ տուրի «Վալենսիա»-«Ռեալ» խաղից հետո (1-0) ծագած ռասիստական սկանդալին։ Նա հայտարարել է իր աջակցության մասին մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորին և հրապարակել նման իրավիճակների ժամանակ վարվելու կարգը։
«Ես լիովին աջակցում եմ Վինիսիուսին։ Ֆուտբոլում կամ հասարակության մեջ ռասիզմի տեղ չկա, և ՖԻՖԱ-ն աջակցում է բոլոր խաղացողներին, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Այն, ինչ տեղի ունեցավ «Վալենսիա»-«Ռեալ» խաղում ցույց է տալիս, որ այդպես էլ պետք է լինի։
Ահա թե ինչու ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցումներում կա երեք քայլից բաղկացած գործընթաց՝ նման իրավիճակներին արձագանքելու համար: Նախ, մրցավարը պետք է դադարեցնի հանդիպումը՝ հայտարարելով այդ մասին։ Երկրորդ՝ խաղացողները լքում են խաղադաշտը, իսկ հաղորդավարը հայտարարում է, որ եթե վիրավորանքները շարունակվեն, հանդիպումը կդադարեցվի։ Հանդիպումը վերսկսվում է, և երրորդը, եթե այդպիսի արտահայտություններըը շարունակվեն, հանդիպումը դադարեցվում է, և մրցակիցը երեք միավոր է ստանում։ Սրանք կանոններ են, որոնք պետք է պահպանվեն բոլոր երկրներում և բոլոր լիգաներում:
Ակնհայտ է, որ ավելի հեշտ է ասել, քան անել, բայց մենք պետք է կարգուկանոն պահպանենք կրթելու միջոցով»,- գրել է Ինֆանտինոն: