«Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք». Տիրուկ Հակոբյանի դստեր 1-ամյակը (լուսանկարներ)
Երեկ դերասանուհի Տիրուկ Հակոբյանի առաջնեկի ծննդյան տարեդարձն էր, որի կապակցությամբ դերասանուհին հրապարակել է ֆոտոշարք դստեր և ամուսնու հետ, որին կից գրել է. «Այսօր Դանիելլան դարձավ 1 տարեկան, ծնվեց ցերեկը 14:10, շնորհավո՜ր իմ հրաշք»:
Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում դերասանուհին մանրամասնել է՝ ինչպես է տոնել դստեր ծննդյան տարեդարձը: Նշենք, որ այս շրջանում դերասանուհին նկարահանվում է «Իրար դեմ» հեռուստասերիալում, իսկ դերասանական անձնակազմից տոնական արարողությանը ներկա էին Դալիթան և Մերի Քոչարյանը: