Ալիևն անխուսափելի է համարում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անխուսափելի» է համարում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում ենք՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է և փորձում ենք մեր կողմից գործադրել կառուցողական ջանքերր այդ նպատակին հասնելու համար: Բնականաբար, այդ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի միջազգային նորմեր և սկզբունքներ»,- ասել է Ալիևը:
Նա հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցությունների անցկացումն ի վերջո երկարաժամկետ խաղաղություն կբերի Կովկաս: