Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին։
— Արդեն ասել եմ, որ այս թեման այժմ փակված է։ Մեզ կարևոր խաղեր են սպասվում։ Տեսնենք ինչ կլինի, չգիտեմ։
— Առաջարկներ ունե՞ք:
— Անկեղծ ասած, չգիտեմ։
— Ինչ-որ կերպ քննարկո՞ւմ եք դա գործակալի հետ:
— Ոչ, մենք ոչինչ չենք քննարկում, ես այստեղ շատ կարևոր խաղեր ունեմ։ Ես կենտրոնացած եմ դրանց վրա։ Եվ շրջապատում բոլորը գիտեն դա:
— Գեղեցիկ պատմություն կլինի, եթե «Կրասնոդարի» հետ հաղթեք գավաթն ու տեղափոխվեք Եվրոպա։
— Դե, լավ կլիներ հաղթել։ Պարզապես հաղթել: Տեսնենք․․ (ժպտում է,-խմբ․):
22-ամյա Սպերցյանը Կրասնոդարի ակադեմիայի սան։ Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ՝ առաջնության և Ռուսաստանի գավաթի 35 հանդիպումներում։
Աղբյուր ArmSport.am