Ես սիրահարված եմ. Բրիթնի Սփիրս (լուսանկարներ)
Երկար ժամանակ է, ինչ երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքում անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին: Սակայն հիմա, երգչուհին հավաստիացնում է, որ իր կյանքն ամբողջովին փոխվել է: Սփիրսը շտապել է կիսվել իր ուրախությամբ և հայտնել է , որ սիրահարված է:
Entertainment Tonight-ին տված հարցազրույցում երգչուհին առաջին անգամ խոսել է իր և Դևիդ Լուկադոյի հարաբերությունների մասին: Լուկադոն որևէ առնչություն չունի շոու-բիզնեսի հետ. «Նա սովորական տղամարդ է, ես պաշտում եմ նրան»,-ասել է Սփիրսը: