Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորներն Արցախում հայտնաբերել են շուրջ 142 միավոր ռազմամթերք
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:
2023 թվականի մայիսի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1556 զանգ: Կանչերից 5-ը տեխնածին, 25-ը՝ կենցաղային բնույթի են:
Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 10 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Օձի հայտնաբերման վերաբերյալ 1 կանչ է գրանցվել: Մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի 4-րդ հարկում օձի ձագ է հայտնվել: Որոնողական աշխատանքնեի արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։
Հրդեհի վերաբերյալ գրանցվել է 3 կանչ, որից մեկը բնակելի տարածքում, մեկ դեպք՝ բաց տարածքում ևս մեկը՝ տրանսպորտային միջոցում: Հրշեջներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերել են շուրջ 142 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, որին զուգահեռ, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով՝ իրականացվում է տարածքների մաքրման աշխատանքներ: Սասվող պայթյունների մասին «Sms» հաղորդագրությամբ իրազեկվում է քաղաքացիներին։
ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հրամանով հաստատված դասընթացներ ու պլանային միջոցառումներ են անցկացվում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների անձնակազմի հետ: Պարբերաբար անց են կացվում մասնագիտական դասընթացներ` բնակչությանն իրազեկելու նպատակով: