Սիլվի Բարկովայի առաջին լուսանկարներն առաջնեկի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Սիլվի Բարկովայի առաջնեկը և դերասանուհին առաջին անգամ ցույց է տվել առաջնեկի դեմքը՝ հրապարակելով ֆոտոշարք հնդկական մոտիվներով:
Լուսանկարներին կից դերասանուհին կիսվել է հղիության և ծննդաբերության շրջանի իր ապրումներով. «Ես քեզ կյանք տվեցի: Ես այդ շրջանը տանում էի այտուցված ոտքերով և փորձում էի առողջ սնվել, որ դու շուտ մեծանաս և ուժեղ լինես: Մի վայրկյան ծիծաղեցի, իսկ հետագայում լացեցի: Օրվա ընթացքում 50 անգամ վազեցի զուգարան, մինչև դու պատրաստ լինեիր լույս աշխարհ գալ, քանի որ ես քո տունն էի: Հետո ժամանակը սառեց, երբ քեզ դրեցին իմ գիրկը, երբ ես գրկեցի քո փոքրիկ մարմինը և կերակրեցի քեզ: Իմ միտքը, սիրտը պտտվում են ձեր շուրջ և միշտ կպտտվեն»: