Ծնողները համառորեն շարունակվում են իրենց պայքարը
Զոհված զինծառայողների ծնողները Կառավարության շենքի մոտ շարունակում են նստացույցը՝ ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատելու պահանջով։
Նշենք, որ 44֊օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը դատարանի որոշմամբ, կալանավորվել է մեկ ամսով, ում կասկածում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։