Թուրքիան Շվեդիային մեղադրում է նախագահական ընտրություններին միջամտելու համար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Շվեդիայի կառավարությանը մեղադրել է երկրի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար։ Նրա խոսքով՝ Ստոկհոլմը հովանավորում է մի ասոցիացիա, որը ճնշում է գործադրում ընտրական հանձնաժողովի և դիտորդների վրա։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ayd nl k-ը.
Նրա խոսքով՝ «Oy ve Otesi» կոչվող ասոցիացիան չի կարող մասնակցել քվեատուփերի մոտ դիտորդական գործընթացին, քանի որ նրա ներկայացուցիչները «տեռորի են ենթարկում տեղանքը և փորձում ճնշում գործադրել» մարդկանց վրա, ինչը չպետք է թույլ տալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ընդդիմությունը, եթե կարողանա հաղթել երկրում մայիսին կայացած ընտրություններում, պատրաստ է հավանություն տալ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումին ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից առաջ։