Արցախում արձանագրվել է հրադադարի երկու խախտում
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի երկու խախտում են արձանագրել՝ Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։
Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ի մայիսի 21-ի տեղեկագրում։