ԵԹԵ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնողը նորմալ մարդ լիներ, ապա այսօր սուս ու փուս հրաժարական կտար, ոչ թե բլա-բլա-բլաներ կգրեր․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «բլա-բլա-բլա» ու «բառակույտ» է որակել զոհված զինծառայողի ծնող, Աշոտ Փաշինյնին առևենգելու գործով կալնավորված Գայանե ՀԱկոբյանի (Մարտիրոսյան) վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը։
«Մեկն ուղարկեց ՄԻՊ-ի հաղորդագրությունը Գայանեի գործով։ Հարցրեց՝ կասե՞ս ինչ է ուզում ասել։ Պատասխանեցի շատ կարճ՝ բլա-բլա-բլա։ Բառակույտ։
Առհասարակ՝ ինձ հետաքրքիր է, թե ում մոտ է «բարձր հեղինակություն» վայելում տիկին ՄԻՊ-ը, որը համաձայնելով աշխատել ՔՊ-ի ՄԻՊ՝ կորցրեց շատ ու շատ մարդկանց, այդ թվում՝ իմ հարգանքը։ Իրոք հետաքրքիր է։ Ու՞մ մոտ է հարգանք վայելում։
Օրինակ ես գիտեմ, որ շատ մարդիկ ինձ հարգում են ու միաժամանակ շատ մարդիկ ինձ չեն հարգում (կա՛մ իմ դեմ պարբերաբար իրականացվող նիկոլական սև փիառ-արշավների պատճառով, կա՛մ սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ իրենց կամ իրենց հարազատներին ժամանակին ցածր գնահատական եմ նշանակել, կա՛մ էլ միգուցե օբյեկտիվ պատճառներով)։ Դա ես գիտեմ ու շատ նորմալ եմ վերաբերվում իմ նկատմամբ եղած վերաբերմունքին։
Իսկ տիկին ՄԻ՞Պ-ն ում մոտ է հարգանք վայելում, որ նրա կոչերն էլ բանի տեղ դնեն։
ՀԳ. Եթե այդ պաշտոնը զբաղեցնողը նորմալ մարդ լիներ, ապա այսօր սուս ու փուս հրաժարական կտար, ոչ թե բլա-բլա-բլաներ կգրեր»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։