Կոլամբուսը զիջեց Ցինցինատիին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ
MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրի շրջանակում Արևելյան Կոնֆերենցիայի առաջատար «Ցինցինատին» սեփական հարկի ընդունեց «Կոլամբուսին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ «Ցինցինատին» 30 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը․ հանդիպման 40-րդ րոպեին Լուկասը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը։
«Կոլամբուսն» այս խաղից հետո Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր։