Գվարդիոլան ճիշտ է՝ Սիթիի համար հեշտ չի լինելու. Մարոտան՝ ՉԼ եզրափակիչի մասին
Բեպպե Մարոտան վստահեցրել է, որ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում կհանդիպի «քաղաքայինների» հետ:
«Մեզ համար մեծ պատիվ է այսքան հեռու գնալը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ՝ նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Եվ մենք դա կանենք հպարտությամբ։
Գվարդիոլան ասել է, որ միշտ դժվար է խաղալ իտալական թիմերի դեմ: Նա իրավացի է, նրանց համար հեշտ չի լինի»,- Sport Mediaset-ին ասել է իտալական ակումբի գործադիր տնօրենը, փոխանցում է ArmSport.am-ը։