Դերասանուհի Հոլլի Բեյլին սովորել է պոչով լողալ «Ջրահարս» ֆիլմի համար
Դերասանուհի Հոլլի Բեյլին The Wrap-ում խոստովանել է, որ սովորել է լողալ պոչով նախքան «Ջրահարս» ֆիլմի նկարահանումների սկսվելը: Սակայն, ի վերջո, այս հմտությունը նրան օգտակար չի եղել։
Բեյլի խոսքով՝ իրեն ջրահարսի պես լողալ սովորեցրել են սինխրոն լողորդները, որոնց հետ դերասանուհին կանոնավոր մարզումներ է անցկացրել։ Նրանք օգնել են սովորել, թե ինչպես աշխատել լողակի հետ և Արիելի համար զարգացնել կատարյալ՝ նրբագեղ և հեշտ լող:
«Բայց երբ ես եկա նկարահանման հրապարակ, ես ստիպված չէի պոչ հագնել: Տեսարանների մեծ մասը նկարահանվել է կանաչ էկրանին։ Եվ կասկադյորական թիմը պարզապես սոսնձեց իմ ոտքերը, և պոչն արդեն գծված էր հետարտադրության ժամանակ», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ խոստովանել է Բեյլին:
Արդյունքում դերասանուհին պոչ է հագել միայն ծովափին նկարահանված տեսարաններում։
«Փոքրիկ ջրահարս»-ի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի մայիսի 26-ին։ Նոր ֆիլմում առաջին անգամ գլխավոր հերոսի դերը բաժին հասավ սևամորթ դերասանուհի Հոլլի Բեյլին։ Նրանից բացի դերասանական կազմում ընդգրկվել են Ջոն Հաուեր-Քինգը (Արքայազն Էրիկ), Մելիսա Մաքքարթին (Ուրսուլա) և Խավիեր Բարդեմը (Թրիտոն թագավոր)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Փոքրիկ ջրահարս» ֆիլմի աստղ Խավիեր Բարդեմը հատուկ մրցանակ կստանա Սան Սեբաստիանի կինոփառատոնում։