Միլանը խոշոր հաշվով հաղթեց Սամպդորիային
Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Սամպդորիային»։
Միլանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն, մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն և Բրահիմ Դիասը։ Հյուրերից միակ գոլը խփեց Ֆաբիո Կվալյարելան։
«Միլանը» 64 միավորով 5-րդ տեղում է։ «Սամպդորիան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սերիա Բ-ում, փոխանցում է ArmSport.am-ը։