Ռոմայում վնասվածք ստացածներին փոխարինում են անվճար ձեռք բերվածները․ Մոուրինյու
Ժոզե Մոուրինյուն համեմատել է «Ռոմայի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմերը։
«Խաղացողների կորուստից չեն տուժում միայն աչքի ընկնող թիմերը, որոնք պահեստայինների նստարանինժ 40 կամ 70 միլիոն եվրո արժեցող խաղացողներ ունեն:
Տեսեք, թե ում դուրս բերեց «Մանչեսթեր Սիթին» (Չեմպիոնների լիգայի) կիսաեզրափակչի երկրորդ կեսում՝ Խուլիան Ալվարեսին, Ֆիլ Ֆոդենին, Ռիյադ Մահրեզին:
Եթե մենք 5-6 խաղացող ենք կորցնում, խնդիրներ են առաջանում։ Դա բնական է։ «Ռոման» վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունի, և նրանք, ում անվճար ենք ձեռք բերել, պետք է փոխարինեն նրանց:
Մենք տրանսֆերային շուկայում ծախսեցինք 7 միլիոն եվրո և հասանք (Եվրոպա լիգայի) եզրափակիչ։ Սա հիանալի արդյունք է»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը Լևերկուզենի «Բայերին» (1-0, 0-0) ընդհանուր հաշվով հաղթելուց հետո: