Ես ու ՄՅՈՒ-ն լավ աշխատանք կատարեցինք․ Դե Խեա
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակին արժանանալը։
««Ոսկե ձեռնոցը» նշանակում է, որ ես և թիմը լավ աշխատանք կատարեցինք։ Մենք լավ ենք խաղացել ողջ մրցաշրջանի ընթացքում։ Կարծում եմ, որ այս մրցաշրջանում ես շատ լավ խաղացի և օգնեցի թիմին որքան կարող էի»,- դե Խեայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մինչ օրս Դավիդ դե Խեան Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 խաղում դարպասն անառիկ է պահել: Նրան ամենամոտ հետապնդողը՝ «Լիվերպուլի» դարպասապահ Էլիսոն Բեքերն է՝ 14 նման խաղ։
Շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էին «Ասթոն Վիլային» և 1-1 ավարտեցին հանդիպումը: 27-րդ րոպեին Յուրգեն Կլոպի սաները գոլ բաց թողեցին։ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում ևս մեկ խաղ ունի անցկացնելու այս մրցաշրջանում, ուստի նրանց բրազիլացի դարպասապահը չի կարողանա գերազանցել դե Խեայի նվաճումը։
Իր կարիերայի սկզբում «սատանաների» իսպանացի դարպասապահն արդեն ստացել է «Ոսկե ձեռնոցը»։ Դա տեղի է ունեցել 2017/2018 մրցաշրջանում։ Ալիսոնն այս մրցանակը շահել է երկու անգամ՝ 2018/2019 մրցաշրջանում և 2021/2022-ում։
Աղբյուր ArmSport.am