Դե Խեան՝ ԱՊԼ «Ոսկե ձեռնոցի» դափնեկիր
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի «Ոսկե ձեռնոց» մրցանակին: Այս մրցանակը «կարմիր սատանաների» դարպասապահը կստանա միայնակ։
Մինչ օրս Դավիդ դե Խեան Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 խաղում դարպասն անառիկ է պահել: Նրան ամենամոտ հետապնդողը՝ «Լիվերպուլի» դարպասապահ Էլիսոն Բեքերն է՝ 14 նման խաղ։
Շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էին «Ասթոն Վիլային» և 1-1 ավարտեցին հանդիպումը: 27-րդ րոպեին Յուրգեն Կլոպի սաները գոլ բաց թողեցին։ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում ևս մեկ խաղ ունի անցկացնելու այս մրցաշրջանում, ուստի նրանց բրազիլացի դարպասապահը չի կարողանա գերազանցել դե Խեայի նվաճումը։
Իր կարիերայի սկզբում «սատանաների» իսպանացի դարպասապահն արդեն ստացել է «Ոսկե ձեռնոցը»։ Դա տեղի է ունեցել 2017/2018 մրցաշրջանում։ Ալիսոնն այս մրցանակը շահել է երկու անգամ՝ 2018/2019 մրցաշրջանում և 2021/2022-ում, փոխանցում է ArmSport.am-ը։