Սարդ-մարդու դիմակով տղամարդը բարձրացել է Լոնդոնի BBC-ի շենքի մոտ գտնվող արձանի վրա
Սարդ-մարդու դիմակով անհայտ անձը բարձրացել է Լոնդոնում BBC հեռարձակող ընկերության գլխավոր գրասենյակի արձանի վրա և փակցրել կորպորացիային քննադատող պաստառ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Telegraph թերթը։
«Նա քանդակագործ Էրիկ Գիլի արձանի վրա փակցրեց BBC-ին քննադատող պաստառ, լսվում էր, թե ինչպես է նա բղավում ոստիկանի վրա»,- ասվում է հրապարակման մեջ:
Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում իջեցնել տղամարդուն այնտեղից։
Պարբերականի տվյալով՝ արձանի վրա հարձակումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Մինչ այս արձանը հարձակման էր ենթարկվել 2022 թվականի հունվարին։