Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա կինը հայտնաբերվել է օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 61-ամյա Թամարա Պ.-ն: Նա 2014 թ. հուլիսի 23-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապացույցներ կեղծելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: