Չորս տարվա դադարից հետո Վրաստանից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում
Չորս տարվա ընդմիջումից հետո Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթներ իրականացնող վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնկուկովո» օդանավակայանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Օդանավը բեռնված է եղել մոտ 80 տոկոսով: Ընկերության թռիչքի թույլտվությունը տրվել է մայիսի 16-ին։
Մայիսի 19-ին հայտնի էր դարձել, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել Մոսկվայից Թբիլիսի այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերացրել է երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը։