Եթե չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր․ Ռուբեն Մելիքյանը՝ դատավորին
«Թուղթը ստորագրողը ո՛չ դատախազն է, ո՛չ քննիչն է։ Թուղթը ստորագրողը մեկ մարդ է․ եթե չես կարող դատավոր աշխատել, գնա, ուրիշ բան աշխատիր։
Նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների այն հարցին, թե զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանքի ուղարկած դատավոր Ժորա Չիչոյանի նկատմամբ արդյոք ճնշում գործադրվե՞լ է, թե ոչ։
«Եթե չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր։ Այս դեպքում դատավորի հրաշալի գիտելիքներ ունենալը զրո արժեք ունեն»,- նշեց իրավապաշտպանը։