G7-ը կարագացնի անցումը մաքուր էներգիայի
G7-ի երկրները մտադիր են արագացնել անցումը էներգիայի մաքուր տեսակների՝ միաժամանակ ուժեղացնելով տնտեսական անվտանգությունը, որպեսզի հաղթահարեն ընթացիկ էներգետիկ ճգնաժամը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է Հիրոսիմայում գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում:
«Որպեսզի հնարավոր լինի լուծել ներկայիս էներգետիկ ճգնաժամի խնդիրները և մինչև 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների մեր ընդհանուր նպատակին, մենք ընդգծում ենք էներգիայի մաքուր տեսակների անցումը արագացնելու իրական և հրատապ անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ միաժամանակ բարձրացնելով էներգետիկ անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երկրները հայտարարել են, որ Միջազգային էներգետիկ գործակալությանը հրավիրում են մինչև տարեվերջ առաջարկություններ ներկայացնել էներգիայի և կարևոր օգտակար հանածոների մատակարարման դիվերսիֆիկացման եղանակների, ինչպես նաև մաքուր էներգիայի արտադրության վերաբերյալ: