Հարավային Կորեան և Հնդկաստանը պայմանավորվել են պաշտպանական ոլորտում զարգացնել համագործակցությունը
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G7 գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման արդյունքում պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը՝ պաշտպանական, առաջադեմ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմին:
2023 թվականին G7-ի նախագահությունն անցնում է Ճապոնիային: Գագաթնաժողովն անցկացվում է Հերոսիմայում մայիսի 19-21-ը: Մասնակցության հրավեր են ստացել նաև Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան և Վիետնամը, նաև Ինդոնեզիան: