Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, հայտնում է G7-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա է ժամանել ֆրանսիական կառավարական օդանավով։
Այցի շրջանակներում Զելենսկին մասնակցելու է ուկրաինական հակամարտության թեմայով նիստին ու հանդիպում է ունենալու Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ի սկզբանե Զելենսկին պետք է գագաթնաժողովին առցանց մասնակցեր, սակայն ավելի ուշ քաղաքական գործիչը միջոցառմանն անձամբ ներկա գտնվելու «մեծ ցանկություն է հայտնել», և Ճապոնիայի կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։