Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ինդոնեզիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 22-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերով կայցելի Ջակարտա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ Ռայիսին կմեկնի Ինդոնեզիա՝ տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների խորացման և ընդլայնման նպատակով:
Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահի օրակարգում են Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպումը և տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը:
Իրանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Ինդոնեզիայի խորհրդարանների խոսնակների, երկու երկրների գործարարների, ինդոնեզացի գիտնականների և Ջակարտայում բնակվող իրանցիների հետ: