Հռոմի մրցաշար․ հայտնի են եզրափակչի մասնակիցները
Ղազախստանը ներկայացնող թենիսիտուհի Ելենա Ռիբակինան դուրս է եկել Հռոմի մրցաշարի եզրափակիչ, գրում է armsport.am-ը։
Աշխարհի 6-րդ ռակետ Ռիբակինան 1/2 եզրափակչի փուլում հանդիպեց Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ, որը զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականը։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 41 րոպե և ավարտվեց երկու սեթում Ռիբակինայի հաղթանակով՝ 6:2, 6:4:
Եզրափակչում Ռիբակինան կխաղա ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ։
Աղբյուր ArmSport.am