Հայաստանի թիմը շախմատի միջբուհական մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հայաստանի թիմը Մոսկվայում անցկացված շախմատի միջբուհական թիմային մրցաշարում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս մասի հայտնել է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
«Մրցանակային եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
1․ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի թիմ՝ 25.5 միավոր
2․ Ղազախստանի թիմ՝ 25 միավոր
3․ Հայաստանի թիմ՝ 24 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ։