Գրիգոր Մինասյանը կմեկնի Ֆինլանդիա
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կմեկնի Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ արդարադատության ոլորտի թվայնացման լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով: Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
Հելսինկիում Գրիգոր Մինասյանը կգտնվի մայիսի 22-25-ը։ Արդարադատության նախարարի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: