Գերմանական Volkswagen մեքենա արտադրողը վաճառել է ակտիվները Ռուսաստանում
Գերմանական Volkswagen (VW) մեքենա արտադրողը Ռուսաստանում վաճառել է իր ամբողջ ակտիվներն Art-Finance-ին, ներառյալ Կալուգայի գործարանը։ Գրել է DW-ն՝ հղում անելով VW-ի հայտարարությանը, որը հրապարակվել է մայիսի 19-ին։
Art-Finance ռուսական Avilon-ի դիլեր է։
Հաղորդարության մեջ նշվում է, որ գործարքը ներառում է VW-ի բաժնետոմսերը Volkswagen Group Rus-ում (տնօրինում է Կալուգայի գործարանը) ու նրա դուստր ձեռնարկությունները (Volkswagen Components and Services, Scania Leasing, Scania Finance, Scania Insurance), ներմուծող ընկերությունը (վաճառքի և վաճառքից հետո սպասարկման բիզնես): ), մասերի պահեստի և ֆինանսական ծառայությունների բիզնես, ներառյալ ներգրավված բոլոր աշխատակիցները, փոխանցում է Tert.am-ը։