Նա օրինակ է. Գալտյեն՝ Մարկինյոսի մասին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերը մեկնաբանել է բրազիլացի պաշտպան և թիմի ավագ Մարկինյոսի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Սա շատ լավ նորություն է ակումբի և ինձ համար՝ որպես մարզիչ։ Նա օրինակ է: Նա միացել է ՊՍԺ-ին 19 տարեկանում և ավարտում է իր տասներորդ մրցաշրջանը: Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Վերջին տասը տարիների ընթացքում նա եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Սա ուժեղ ազդանշան է, որն ուղարկվում է բոլորին՝ ցույց տալու, որ ՊՍԺ-ն մնում է մրցունակ և ունի հավակնություններ գալիք մրցաշրջանների համար: Իսկ հենց Մարկինյոսի համար, դա ապացույց է իր հուսալիության և այն մասին, թե ով կարող է լինել խաղադաշտում, ինչ հանգստություն է նա բերում հանդերձարան»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը, ով ՊՍԺ-ին է միացել 2013 թվականին, նոր պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Աղբյուր ArmSport.am