Մահացել է ավստրիացի դերասան Հելմուտ Բերգերը
Զալցբուրգում 78 տարեկան հասակում մահացել է ավստրիացի դերասան Հելմուտ Բերգերը։ Տեղեկությունը հայտնում է ORF-ը։
Նա խաղացել է «Կախարդուհիները», «Աստվածների անկումը», «Դորիան Գրեյի դիմանկարը», «Ֆանտոմաս», «Կնքահայրը 3», «Սեն Լորան» և այլ ֆիլմերում։
Բերգերը 2000-ականներին գրեթե հեռացել էր կինեմատոգրաֆիայից և զբաղվում էր մոր խնամքով։ 2010-ից հետո սկսեց մասնագիտությանն ավելի շատ ժամանակ հատկացնել։ 2013 թվականին մասնակցեց գոյատևման ռեալիթի շոուի, սակայն որոշ ժամանակ անց առողջական խնդիրների պատճառով հեռացավ։ 2014-ին նկարահանվեց Իվ Սեն Լորանի մասին կենսագրական ֆիլմում: 73 տարեկանում՝ 2018 թվականին, առաջին անգամ խաղաց Բեռլինի բեմում։