Հիրոսիմայում բողոքի ցույցեր են անցկացվում G7-ի գագաթնաժողովի բացումից առաջ
Հիրոսիմայում, որտեղ ուրբաթ օրը բացվել է G7-ի գագաթնաժողովը, բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է իրադարձությունների վայրից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Ընդդեմ Հիրոսիմայի գագաթնաժողովիե, «Ո՛չ G7-ի իմպերիալիստական գագաթնաժողովին», «Ո՛չ միջուկային պատերազմինե, «Ո’չ պատերազմին և Չինաստան ներխուժմանը», «Մենք թույլ չենք տա ագրեսիվ պատերազմ Չինաստանի դեմե կարգախոսներով ցույց է անցկացվել Հիրոսիմայի փողոցներով` ոստիկանների խիտ օղակով։ Երբեմն թվում էր, թե ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները։ Ընդհանուր առմամբ ոստիկաններն իրենց զուսպ են պահել, բայց եղել են նաև դեպքեր, երբ ցուցարարներին փորձել են թիկունքից հրել՝ ընթացքն արագացնելու համար, կամ արագ դուրս հանել բազմության միջից։ Սրան ի պատասխան՝ ցուցարարները շղթա են կազմել և սկսել են շարքով ընթանալ։
«Այսօր հավաքվել է մոտավորապես 350 մարդ. շուրջ մեկ երրորդն ուսանողներ են: Մենք ակցիան սկսել ենք անցկացնել երեկվանից և շարունակելու ենք ամեն օր: Այսօր ևս մեկ հանրահավաք է լինելու, որից հետո ցույցը կընթանա դեպի Ատոմային ռմբակոծության գմբեթ (մինչև 1945 թ. Հիրոսիմայի առևտրա-արդյունաբերական պալատի ցուցահանդեսային կենտրոնը՝ պայթյունի էպիկենտրոնի մոտ պահպանված միակ շենքը)»,- ՌԻԱ Նովոստիին ասել է «Հիրոսիման ընդդեմ միջուկային պատերազմի» ակցիայի գործադիր կոմիտեի ղեկավար, հանրահավաքի կազմակերպիչ Ռյո Միահարան։ 2023 թ. ,յոթի խմբիե նախագահությունն անցել է Ճապոնիային։
«Յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։ Բացի G7-ի երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին այցելելու հրավեր են ստացել Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վիետնամը և ևս երեք երկրներ՝ ԱՍԵԱՆ-ում նախագահող Ինդոնեզիան, Խաղաղօվկիանոսյան կղզիների համաժողովը նախագահող Կուկի կղզին, Աֆրիկյան միությունում նախագահող Կոմորյան կղզիները: Բացի այս երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովի հրավերներ են ստացել յոթ կազմակերպությունների` ՄԱԿ-ի, Միջազգային էներգետիկ գործակալության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները: