Տիկին Գայանեն հրաժարվել է դադարեցնել հացադուլը․ Ռուբեն Մելիքյան
Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը, տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ինքնազգացողությունը բավարար է։
Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։
Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։