Բրիթնի Սփիրսը բիկինիով պարել է երկրպագուների առջև
Բրիթնի Սփիրսը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Սկզբում փոփ երգչուհին բառացիորեն տնից դուրս է հանում ամուսնուն և կարճ ժամանակ անց հաշտվում, իսկ հետո նորից պարային շոուներ է կազմակերպում տանը։
Այս անգամ 41-ամյա աստղը հանդիսատեսի առաջ հայտնվել է Ինստագրամ սոցցանցում՝ չափազանց բարակ թելերով կարմիր բիկինիով։ Նա իր տեսքն ամբողջացրել է կովբոյական գլխարկով և սև կաշվե երկարաճիտ կոշիկներով։ Անկեղծ ասած, աստղի մարմնի շարժումներն այնքան իմպուլսիվ էին, որ երբեմն Բրիթնին մի փոքր տարօրինակ տեսք ուներ։
Ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել երգչուհու նոր պարային կատարումը, ուստի սկսել են քննադատական մեկնաբանություններ գրել։ «Բրիթնի, լավ, սա արդեն ինչ-որ խելագարություն է», «Խնդրում եմ կանգ առեք», «Կանգնեցրեք մոլորակը, Սփիրսը պետք է իջնի», – գրել են մեկնաբանները փոփ երգչուհու գրառման տակ: