Կոշիկների միջոցով բջջային հեռախոսների փոխանցման փորձ է արվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է.Չ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում:
Հանձնուքը բերած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը:
Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: