Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթը ներկայացվում է որպես պետական մեծ գործիչ.Թուրք հոդվածագիր
Թուրք սյունակագիր Այշե Գյունայսուն երիտթուրք առաջնորդներից Թալեաթ փաշայի և Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինենյուի մասին հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայոց ցեղասպանության փաստին: «Յեշիլ գազեթե» կայքի իր սյունակում թողարկված հոդվածով Այշեն ուշադրություն է հրավիրում 2006 թվականին տպագրված «Իսմեթ Ինոնյու-հուշագրություններ» գրքի որոշ հատվածների վրա:Այս մասին գրում է ermenihaber-ը:
«Հուշերն ընթերցելիս, ի թիվս այլ հետաքրքիր թեմաների, ես հանդիպեցի նաև Թալեաթ Փաշայի մասին դիտարկումների: Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ Փաշան, ոչնչացման ծրագիրը մաթեմատիկոսի սառնասրտությամբ կազմած այդ անձը «ազգի շեֆ» Իսմեթ Ինենյուի կողմից ներկայացվում է որպես «Միություն և առաջիմություն» կուսակցության ամենաարժեքավոր մարդ: Փութաջանորեն գովերգվում է Թալեաթի սառնասրտությունը: Մոտավորապես 3 էջ Թալեաթ Փաշան' մի ամբողջ ժողովրդի ոչնչացման օպերացիայի գլուխ կանգնած այդ մարդը, ընթերցողին ծանոթացվում է որպես պետական մեծ գործիչ»,- ապշանք է հայտնում հոդվածագիրը:
Թուրքերի կողմից հայերի ու քրդերի հանդեպ իրականացվող քաղաքականությունը, ըստ հոդվածի հեղինակի, իր էությամբ մնացել է նույնը, ինչպես երիտթուրքերի օրոք, այնպես էլ հանրապետական ժամանակաշրջանում: