Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հազիվ են փրկվել մահից
Մեգան Մարքլի և արքայազն Հարիի համար անցած գիշերն ավարտվել է սարսափելի շոկի մեջ։ Ըստ Page Six-ի՝ Սասեքսի դուքսերը քիչ էր մնում վթարի ենթարկվեին։ Ամուսինների մեքենային հետապնդել են նյարդայնացնող պապարացիները:
Հենց որ արքայազնն ու նրա սիրելին՝ մոր հետ լքել են Women of Vision Awards գալա համերգը, նրանց հետևից շտապել են 12 լուսանկարիչներ։ Պապարացիները իսկական հետապնդում են իրականացրել Նյու Յորքի փողոցներով։ Հրատարակության տվյալներով՝ օպերատորներից մեկը բախվել է մեկ այլ մեքենայի, իսկ մյուսը քիչ է մնացել ճզմեր ոստիկանին։ Թագավորական ընտանիքի անդամների անվտանգության ծառայությունն ամեն ինչ արել է պապարացիներից հեռու մնալու համար։
Արքայազն Հարրին հետևի նստատեղին է եղել և նկարահանել է ամեն ինչ, ուստի զույգը ապացույց ունի։ «Այս անողոք հետապնդումը, որը տևեց ավելի քան երկու ժամ, հանգեցրեց բազմաթիվ բախումների՝ ճանապարհին այլ վարորդների, հետիոտների և NYPD-ի երկու աշխատակիցների մասնակցությամբ: Աստղերը որոշակի հետաքրքրություն են ներկայացնում հանրության կողմից, բայց դա երբեք չպետք է խանգարի որևէ մեկի անվտանգությանը»,- ասել է զույգի ներկայացուցիչը: