Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիայի կազմակերպման ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, զինվորական պաշտոնեական անփութության ու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: