ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում աշխատել չեն ցանկանում․ կադրային խնդիրներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան։ Նախարար Վահան Քերոբյանի աշխատակազմը շատ այլ նախարարությունների պես ամբողջական չէ, ընդ որում՝ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում է:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ կայքում առկա տվյալների՝ նախարար Վահան Քերոբյանը չունի մամուլի քարտուղար։ Վարչություններում եւս կան թափուր հաստիքներ, օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չունի Գիտելիքահեն տնտեսության վարչության պետ, Թեթեւ արդյունաբերության վարչության պետ, ինչպես նաեւ Անասնաբուծության վարչության, Սննդամթերքի անվտանգության վարչության պետեր։ Եթե խոսենք բաժիններից, ապա թափուր են առաջին բաժնի պետի, ինչպես նաեւ ստորաբաժանումների պետերի պաշտոնները։
Ղեկավար չունի Առեւտրային ներկայացուցիչների եւ ներդրողների աջակցության գրասենյակը, Մարքեթինգի եւ խթանման վարչությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նախարարությունում աշխատել չեն ցանկանում, եւ անձամբ նախարար Քերոբյանի գործոնը եւս կարեւոր է։ Հենց նրա օրոք են նախարարությունում այնպիսի փոփոխություններ եղել, որոնցից հետո վարչություններ, բաժիններ են միավորվել։ Նրա տեղակալները եւս հաճախ են փոխվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: