Հայաստանում ձերբակալվել է Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվող անձ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 40-ամյա Ռուսլան Դ.-ն: Նա 2017 թ. մայիսի 10-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: