77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ՝ իր երազանքի հարսանեկան զգեստը կրելու համար
Օհայոյից 77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ և կրել իր երազանքների զգեստը, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է LADBible-ը։ Կնոջ խոսքով՝ ինքը միշտ երազել է գեղեցիկ հարսանիքի մասին.
Դոթի Ֆիդելին պատմել է, որ 77 տարեկանում արդեն հոգնել է ամուսնու սպասելուց և որոշել է ամուսնանալ առանց նրա։ Արարողությունը կազմակերպել նրան օգնել են ծերանոցի աշխատակիցները, որտեղ բնակվում է թոշակառուն։
«Սա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ: Միշտ ցանկացել եմ ամուսնանալ և երջանիկ կյանքով ապրել»,- ասել է ամերիկուհին։
Ֆիդելը հավելել է, որ նշանվել է 1965 թվականին, սակայն հարսանիքն այդպես էլ չի կայացել։ Թոշակառուի դուստրը՝ Դոննան, նույնպես վճռական էր տրամադրված իրականացնելու մոր երազանքը։ Բացի այդ, արարողությանը հրավիրվել են Դոթիի ընկերները։