Լուկաս Մոուրան կհեռանա Տոտենհեմից
Հարձակվող Լուկաս Մոուրան 2022/2023 մրցաշրջանի ավարտին կհեռանա «Տոտենհեմից»՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Բրազիլական «Սան Պաուլոյի» սանը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին ՊՍԺ-ից: Մոուրան իր առաջին գոլը լոնդոնցիների կազմում խփել է «Ռոչդեյլի» դեմ Անգլիայի գավաթի խաղում։ Ընդհանուր առմամբ, «Տոտենհեմի» կազմում բրազիլացի հարձակվողը 219 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ։
Այս մրցաշրջանում Լուկաս Մոուրան բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: «Տոտենհեմը» 36 խաղից հետո 57 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Աղբյուր ArmSport.am