«Ձայնդ կտրի՛ր»․ Դե Բրույնեն Ռեալի դեմ խաղի ժամանակ բղավել է Գվարդիոլայի վրա
«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դժգոհություն է հայտնել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պնդումներից Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում (4:0): ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Goal-ը։
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» (4:0) պատասխան խաղի երկրորդ խաղակեսում Կևին Դե Բրույնեն կորցրել է գնդակին տիրելու պահը, ինչը բացասական արձագանք է առաջացրել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտ։
Բելգիացի կիսապաշտպանը, ըստ աղբյուրի, շրջվել է դեպի մարզչական գոտի և բղավել. «Ձայնդ կտրի՛ր, լռի՛ր»։ Սա ֆիքսել է տեսախցիկը։ Խաղի վերջում Գվարդիոլան բացատրել է իր արձագանքը նրանով, որ 2-0 հաշվով իր թիմի ֆուտբոլիստները սկսել են շտապել և հաճախ կորցնել գնդակը, ինչը իրեն դուր չի եկել։
Չեմպիոնների լիգայում 31-ամյա բելգիացին դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։