Ադրբեջանում կարող են արգելել ցույցերի ժամանակ դիմակ կրել
Ադրբեջանում «Հավաքների ազատության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կարող են փոփոխություններ կատարվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանական խարհրդարանում քննարկման կհանվի մի խումբ պատգամավորների առաջարկը՝ կապված ցույցերի ժամանակ դիմակներ և այլ քողարկվելու իրեր կրելու արգելքի մասին:
Համաձայն օրնսդրական արգելքի, արգելվելու է դիմակներ կրել՝ յուրաքանչյուր խնջույքների, սգո արարողությունների, հավաքների, ցույցերի, հանրահավաքների, երթերի ու պիկետներ ժամանակ:
Դրա հետ կապված առաջարկվել է նաև փոփոխություններ մտցնել Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենքում: Նախագիծը քննարկվելու է խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում: