Թռչնագրիպի պատճառով կարանտին է հայտարարվել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է մայրաքաղաքի մի շարք թաղամասերում կարանտին մտցնելու մասին՝ կապված թռչնագրիպի հայտնաբերված դեպքերի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ խոսքը Բորիսովսկի լճակի և Բեսեդինսկոյե մայրուղու վրա գտնվող տեղանքի մասին է (տարածքները նշանակված են որպես էպիզոոտիկ օջախ)։
Էպիզոոտիկ օջախի տարածքում արգելվում է թռչնաբուծության հետ կապված ցանկացած գործողություն (թռչնամսի և ձվի ներմուծում և արտահանում, թռչունների սպանդ, հիվանդ թռչունների բուժում, փետուրների և բմբուլների հեռացում և այլն): Վտանգված գոտում արգելվում է թռչնամսի ներմուծումն ու արտահանումը, թռչունների կերերի մթերումն ու արտահանումը, թռչնամսի պահումը, ինչպես նաև գյուղատնտեսական տոնավաճառների անցկացումը և այլ միջոցառումներ՝ կապված տարբերա տեսակների թռչունների և կենդանիների զանգվածային կուտակման հետ։
Վտանգված գոտի են ճանաչվել Բրատեևո, Կապոտնյա, Մարինո, Լյուբլինո, Պեչատնիկի, Մոսկվորեչե-Սաբուրովո, Ցարիցինո, Բիրյուլյովո, Օրեխովո-Բորիսովո, Զյաբլիկովո շրջանները: Դիտարկման գոտին դրանց հարակից բոլոր տարածքներն են, փոխանցում է Mediahub-ը։